«Ժողովուրդ» օրաթերթը գրում է `
Չնայած ԱԺ չորս խմբակցությունները երեկ որոշել են կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել ապրիլի 28-ին, սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե այդ ամենն իրեն չի հետաքրքրում: Ավելին, երեկ Տ.Սարգսյանը մասնակցել է «Բրեյն րինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք իրենց քայլերը չեն պայմանավորում կառավարության անդամների տրամադրություններով:
Շարունակությունը ` «Ժողովուրդ» -ի այսօրվա համարում