ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ, ՄԵՆՔ՝ ԱՉՔԱԹՈՂ ԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 9-ին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի 50-ամյակն է եղել, որը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, նշել են Բուլղարիայում։

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է։

Նազարյանի 50-ամյակի միջոցառմանը ներկա են եղել աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, դուդուկահար Կամո Սեյրանյանը եւ այլ հայտնիներ։

Նազարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, նաեւ Բուլղարիայի սպորտի նախարարությունը։

Մարզիկին մեծարել են Բուլղարիայում, սակայն որեւէ շնորհավորական ուղերձ կամ գնահատանքի խոսքեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից, Կառավարությունից, նախագահի նստավայրից կամ Ազգային Ժողովից չի հնչել։ Ինչպես միշտ, սեփական եւ իրական հերոսին աչքաթող են անում եւ հերոս համարում են հարկատու քաղաքացուն։

Չնայած այս ամենին՝ հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, համարեց, որ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանը բավականաչափ գնահատված չի եղել, եւ նրան պարգեւատրեցին հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։

Ստացվում է, որ ներկայիս իշխանությունները մարդուն, որը մեծ ավանդ եւ վաստակ ունի սպորտի կայացման հիմքում, արհամարհում են, իսկ մեկ այլ երկրում մեծարվում են Օլիմպոսի աստվածների պես։

 

 

 

 

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը, Ալխաս Ղազարյանը ծանուցում են ստացել  Երեւան քաղաքի դատարանից, որ ներկայանան դատարան՝ հարցաքննության: Նրանք ներկայացել ու հարցաքննվել են: Հիշեցնենք, որ 2023 թվականի  մարտի 31-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատասխանել էր ամբարտավան պահվածք դրսեւորած հանձնաժողովի նախագահին, որը պարծեցել էր, թե՝ ոնց ուզեմ, կխոսեմ, ապա բռունցքով հարվածել  ՔՊ պատգամավորի ձախ հոնքին: Քրեական գործը 2023 թվականի ապրիլի 25-ին մտել է դատարան, եւ Մհեր Սամվելի Սահակյանին մեղադրանք է առաջադրվել: Դատաքննությունը դեռ շարունակվում է։

 

 

 

 

Հերթական հայցը կներկայացվի դատարան՝ ընդդեմ Երեւանի ավագանու: Այս անգամ կվիճարկվի Հայկ Մարությանին մանդատից զրկելու որոշումը: Այսպիսով, դեռ փետրվարի 7-ի նիստում, Երեւանի ավագանու որոշմամբ, ընդդիմադիր 3 անդամ՝  «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը, իսկ «Ազգային առաջընթաց»-ից՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, զրկվեցին մանդատներից: Ավագանու որոշման հիմքում անհարգելի բացականերն էին եւ նախագծերի քվեարկություններին չմասնակցելը, որոնք եղել են բացառապես քաղաքական նպատակներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդեմ այս որոշման, եւ վիճարկել Հայկ Մարությանին մանդատից զրկելու հարցը։ «Ավագանու անդամին մանդատից զրկելն ապօրինություն է, զոռբայություն: Մենք վիճարկելու ենք սա. երբ հարցը ներկայացնենք, կհայտարարենք այդ մասին»,-մեզ հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մայր Հայաստան»-ը եւս հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ավագանու անդամներին մանդատից զրկելու որոշման:

 

 

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2024 թվականի հունվար ամսվա կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, եւ ստորեւ ներկայացվում են բնակչության բնական շարժի եւ ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները: 2024 թվականի hունվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների եւ մահացածների հարաբերակցությունը, կազմել է 120.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 139.5%-ի համեմատ: Այսինքն՝ ստացվում է, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ծնելիության մակարդակն ավելի ակտիվ էր, քան այս տարի նույն ժամանակահատվածում։ Նախորդ տարի այս ժամանակահատվածում ծնվել է 3481 մարդ, այս տարի հունվարին՝ 3108, նախորդ տարվա համեմատ՝ 373 մարդով պակաս։ Սակայն նշենք, որ վերջին 4 տարիների հունվար ամիսների ընթացքում ծնելիության բարձր մակարդակը եղել է 2023 թվականի հունվարին՝ 3481 մարդ, իսկ 2022 թվականին՝ 2868 մարդ, 2021 թվականին՝ 2853 մարդ։ 2024 թվականի հունվարին ծնվել է 3108 մարդ եւ մահացել 2571 մարդ։

 




Լրահոս