Ի՞նչ անվանենք Արարատյան դաշտի արտեզյան ջրերի հետ տեղի ունեցածը, եթե ոչ օկուպացիոն շահագործում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է `

Իսկ ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը։ Պատճառները, ինչպես ասում են, տեսական չեն, այլ շատ կոնկրետ և հասցեական։ Արարատյան դաշտում առանց հաշվի ու հաշվարկի ստեղծվել են ձկնաբուծական տնտեսություններ, այդ ձկնաբուծական տնտեսություններին հնարավորություն է տրվել բացել անհաշիվ խորքային հորեր, այդ խորքային հորերից ջուրը անխնա լցրել են ձկնաբուծարանները։ Ու քանի որ բուծվող ձկներն անընդհատ թարմ ջրի կարիք ունեն, հնացած ջուրը թավվել է ջրատար համակարգ, դրանցով հոսել դեպի Արաքս գետ, Արաքս գետով Նախիջևան և այսպես շարունակ։ Սրա փոխարեն նոր ջրեր են հանվել Արարատյան դաշտի ընդերքից, և այդպիսով Արարատյան դաշտի ջրառատ ընդերքը դատարկվել է։
Ու հիմա, պարզվում է, Արարատյան դաշտում ոռոգման համար ջուր չկա, Հայկական ատոմակայանի հովացման համար Սևջուր գետում ջուր չկա, բացի դա էլ ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են կործանման եզրին։ Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։

Շարունակությունը ` « Հայկական ժամանակ» -ի այսօրվա համարում




Լրահոս