ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը, Պաշտպանության նախարարը կգնան խորհրդարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաջորդ շաբաթ ԱԺ հանձնաժողովներում կշարունակվի Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ նախարարները կգնան խորհրդարան՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում զեկույցը ներկայացնելու:
Այսպիսով՝ երկուշաբթի օրը՝ մարտի 25-ին, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով կգնան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը:

Այդ օրը ԱԺ կգնան նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հավհաննիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի կառավարության զեկույցը ներկայացնելու:

Երեքշաբթի օրը խորհրդարան կգնա նաև ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ք.Մ




Լրահոս