Ամերիկացի փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի կրտսեր որդին՝ Բլանկետը, դատական հայց է ներկայացրել իր տատիկ Քեթրինի՝ արտիստի 93-ամյա մոր դեմ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Բլանկետ Ջեքսոնը պահանջում է, որ արգելեն կնոջը երաժշտի ժառանգությունից գումար ծախսել երգչի ստեղծագործությունների իրավունքների վերաբերյալ դատական գործընթացների վրա։ Հարազատների միջեւ վիճելի գործարքի չափն անհայտ է։ Նախնական տվյալներով՝ խոսքը գնում է Sony-ի հետ արտիստի երաժշտական կատալոգի կեսը 600 մլն դոլարով վաճառելու պայմանագրի մասին։
Գործարքի վիճարկումը դատարանը մերժել է։ Այնուամենայնիվ, երգչի մայրը որոշել է բողոքարկել, բայց Բլանկետը վստահ չէ հաջողության մեջ և չի ցանկանում գումար ծախսել հետագա դատավարությունների վրա:
Միաժամանակ Ջեքսոնի ավագ երեխաները՝ Փրինսն ու Փերիսը, որոշել են չհրապարակել իրենց դիրքորոշումն այս հարցում։