“Ժողվուրդ”-ը գրում է, որ Աժ այս քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում. “Աժ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նիստերին հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Անգամ ՀՀ պետական բյուջեն է քննարկվում գրեթե դատարկ Աժ դահլիճում: Սպասվում էր, որ նման պատկեր խորհրդարանում կգրանցվի փետրվարին, երբ արդեն սկսվեն նախընտրական կրքերը: Բայց, փաստորեն, ուրբաթը շաբաթից շուտ եկավ”,- ապա “Ժողովուրդը “ավելում է. “Չի բացառվում, որ հենց այս պատճառով էլ Աժ-ն առաջիկայում չունենա նախագահ, իշխանական վերնախավում քննարկվող հավանական սցենարներից մեկի համաձայն՝ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը կրկին պնդելուց հետո Աժ նախագահի լիազորությունները կհանձնի իր տեղակալներից Սամվել Նիկոյանին ու կհեռանա, որից հետո Աժ-ն այլևս նոր նախագահ չի ունենա”:
Ժողվուրդ. Աժ այս քառօրյան ընթանում է համարյա դատարկ դահլիճում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ