ԱՄՆ-ը Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձև է ներկայացնելու ՄԱԿ-ի ԱԽ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ՝ մարտի 22-ին, քվեարկություն կանցկացնի Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագծի հարցով, հայտնում է dpa գերմանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​շրջանակների աղբյուրները։

Բանաձևի նախագծում շեշտվում է «հրադադարի անհապաղ անհրաժեշտությունը՝ բոլոր կողմերից խաղաղ բնակիչներին պաշտպանելու, կարևոր մարդասիրական օգնության առաքումներն ապահովելու և մարդկային տառապանքը մեղմելու համար»: «Անվտանգության խորհուրդը լիովին աջակցում է հրադադարի հասնելուն ուղղված միջազգային ջանքերին՝ միավորելով մնացած բոլոր պատանդներին ազատ արձակելու հարցը: Քաղաքացիական բնակչության տեղաշարժ չպետք է լինի։ Քաղաքացիական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացումը մերժվում է»,- dpa-ն մեջբերել է փաստաթղթի տեքստը։

Փաստաթղթում նաև մտավախություն է հայտնվում Ռաֆահ քաղաքի խաղաղ բնակչության ճակատագրի վերաբերյալ՝ Իսրայելի բանակի հարձակման դեպքում: Այնտեղ ապաստանել է ավելի քան 2 միլիոն պաղեստինցի։ Բանաձևի հեղինակները կոչ են անում շարունակել աշխատանքը Մերձավոր Արևելքում «երկու պետություն» հայեցակարգի շուրջ։




Լրահոս