ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Վազգեն Սարգսյանի հասցեի 28/3-ում գտնվող Արմիություների շենքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը «Ուժը հայրենյանց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի եղբորորդին է եղել` Նոյ Արզաքանցյանը: Նա դեպքից հետո փոխուստի է դիմել, սակայան իրավապահները հայտնաբերել են նրան: Մեզ հայտնի դարձավ, որ Արզաքանցյանի եղբորորդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել երկրից չբացակայելու արգելքը:
Մարտի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկությունների հիման վրա օպերացիա են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում:
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստան է ժամանում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Նոյ Արզաքանցյանը:
Ոստիկանները արդեն «Զվարթնոց» օդանավակայանում նկատում են նրան ու հենց այնտեղից էլ տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին:
shamshyan.com-ը գրել էր, որ օդանավակայանում նրան իրավապահները բերման են ենթարկել։
Քնար Մանուկյան