
Այսօր Մեծ Պահքի քառասունմեկերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:
Նեխուրով ապուր․ ձիթապտղի ձեթում տապակել մեկ մանրացրած սոխ, մեկ նեխուր և մեկ ստեպղին (գազար)՝ հաջորդաբար ավելացնելով։ Վրան ավելացնել քրքում, քիմիոն, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։ Տապակված և համեմված բանջարեղենին ավելացնել կես բաժակ կարմիր ոսպ և կես բաժակ նախապես եփված սիսեռ, կեղևահան եղած երկու լոլիկ և լոլիկի խյուս։ Վրան ավելացնել եռացած ջուր այնպես, որ ոչ շատ թանձր լինի, ոչ շատ թեթև։ Մի փոքր եփվելուց հետոա ավելացնել թարմ սպանախ, թողնել ևս տասը րոպե եփվի և անջատել կրակը։
Բարի ախորժակ
Հուրի Բաղդասարյան