ՔՊ-ականներն արդեն բացահայտ են դժգոհում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից․ Զեյնալյանը նկատողություն արեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ականները չեն էլ թաքցնում, որ դժգոհ են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից։ Այդ դժգոհությունները գնալով ավելի բացահայտ բնույթ են կրում։ Հերթական դեպքը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում էր, որտեղ քննարկվում էր Կառավարության ծրագրի կատարողականի՝ առողջապահության ոլորտի հատվածը։ Եւ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը դիմեց Ավանեսյանին ասելով, թե հատկապես շաքարային դիաբետի դեղերի հետ կապված բողոքները շատ են, և ըստ Զեյնալյանի՝ այդ բողոքներն օբյեկտիվ են։ «Բողոքները մեկ-երկուսը չեն, շատ շատ են։ Տիկին Ավնաեսյան, ինձ բժիշկներ են բողոքում, առաջնային օղակի բժիշկներ են բողոքում»,- ասաց նա։ Ավանեսյանն իհարկե փորձեց պաշտպանվել, ասելով, թե միտումնավոր է արվում, որպեսզի ստվեր գցեն մի տեղ, որտեղ այդ ստվերի կարիքը չկա։ Բայց հասկանալի է՝ նախարարից թիմակիցների դժգոհությունները առկա են։

Հիշեցնենք՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էլ Ավանեսյանին անհարմար դրության մեջ էր դրել ՔՊ փոխնախագահ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա էլ հրապարակային բարձրացրեց հարցեր։

Միայն թե այսքանից հետո անհասկանալի է՝ ինչո՞ւ են հանդուրժում մի նախարարի պաշտոնավարումը, որից թիմակիցները դժգոհ են։ Գուցե ՔՊ-ական դառնալը, կուսակցական ժողովներին ակտիվ մասնակցելը, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն արդարացնելն ավելի կարևոր է, քան ոլորտի կառավարումը։ Եվ նրան այս պաշտոնին հանդուրժում են շեֆի ասածներին անվերապահ ենթարկվելու եւ հրապարակային նրան պաշտպանելու համար։

Սոնա Գրիգորյան




Լրահոս