Վրաստանի հավաքականը դուրս է եկել Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչ: Կիսաեզրափակչում վրացիները 2-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթել են Լյուքսեմբուրգի հավաքականին։

Երկու գոլերն էլ խփել է գերմանական «Կարլսռուեի» 30-ամյա հարձակվող Բուդու Զիվզիվաձեն։ 58-րդ րոպեից Լյուքսեմբուրգի թիմը մնացել է 10 խաղացողով:

Վիլի Սանյոլի գլխավորած թիմն անցումային փլեյ-օֆֆ փուլի եզրափակչում մրցելու է Հունաստանի ընտրանու դեմ։




Լրահոս