
Կալիֆոռնիայի UC Berkeley համալսարանի վարչակազմը հայտարարել է, որ բիզնես դպրոցի տարածքում անհայտ անձը կրակ է բացել,- տեղեկացնում է Reuters -ը: Կասկածյալը ձերբակալվել է:Կրակոցներից վիրավորվել է մեկ մարդ:Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 15:00-ին: Ուսումնական հաստատության ադմինիստրացիան ուսանողներին դեպքի մասին տեղեկացրել է տեքստային հաղորդագրությունների միջոցով: Հաղորդագրությունում, որը հրապարակվել է համալսարանի կայքում, նշվում է, որ աշխատակիցները դպրոցի ուսումնական հաստատության տարածքում նկատել են զինված տղամարդու եւ միանգամից հայտնել ուստիկանություն:Տեսնելով ոստիկաններին`կասկածյալը հանել է ատրճանակը, եւ այդ պահին ոստիկանները կրակ են բացել նրա վրա:Հայտնի չէ` կասկածյալը վիրավոր է, թե ոչ: