Երկու օրից Ծաղկազարդ է, որը Հայ Առաքելական եկեղեցում նշվում է որպես մանուկների օրհնության օր, իսկ մարտի 31-ին Սուրբ Զատկի տոնն է։ Տոնին ամենաանհամբերը պատրաստվում են երեխաները՝ զարդարանք, խաղալիքներ, շոկոլադ և հետաքրիր ժամանց։
ArmLur.am-ը Ձեզ է առաջարկում երեք ընտանեկան ֆիլմ, որոնք կարող եք դիտել Զատկին տոնին ընդառաջ։
«Հոփ»․ 2011
Ֆիլմի հերոսը՝ Ֆրեդը սխալմամբ վնասում է Զատկի նապաստակի ոտքը և ստիպված նրան հյուրընկալում է իր տանը։ Այս ընթացքը երկուսի համար էլ բարդ է լինում, սակայն նրանք միասին մեծանում ու հասունանում են։
«Փիթըր նապաստակը»․ 2018
Գլխավոր հերոսը նապաստակն է, որն ապրում է ՄըքԳրեգորի այգում, ում եղբորորդին դավադրություն է նախապատրաստում Փիթըր նապաստակից և նրա քույրերից ազատվելու համար։
Ֆիլմի երկրորդ մասը էկրաններ է բարձրացել 2021 թվականին։
«Շունը, որը փրկեց Զատկի տոնը»․ 2014
Զևս անունով շունը, ում ընտանիքը նրան թողնում է շունիկները կացարնում և մեկնում ճանապարհորդության, փրկում է Զատկի տոնակատարությունները՝ ավազակներից։
Հուրի Բաղդասարյան