Ժնևում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հանդիպումը տեղի է ունենում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակներում։
Քննարկումներ են սպասվում այն մասին, թե խորհրդարանները ինչ ձևով կարող են աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցություններին։