ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա. կոմիտեի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը մտադիր չէ զորքեր տեղակայել Ուկրաինայում, և նրա առանձին անդամ երկրները պետք է հաշվի առնեն դաշինքի մյուս անդամների շահերը։

Այս մասին Բաուերը հայտարարել է Ուկրաինայի ՊՆ Armyinform առցանց հրատարակությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով մի շարք արևմտյան երկրների՝ Ուկրաինա զորքեր մտցնելու ծրագրերի մասին հարցին։

«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, և (դաշինքը – խմբ.) չի պլանավորում դրանք տեղակայել այստեղ: Բայց եթե որևէ երկիր որոշի իր զորքերը տեղակայել այստեղ, նա պետք է հասկանա, որ դա կապ կունենա դաշինքի մյուս անդամների հետ»,-ասել է նա:

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարվել էր երաշխավորել, որ էստոնացի զինվորականները չեն ուղարկվի Ուկրաինա և Ռուսաստանին համարել էր «ուղիղ սպառնալիք» Էստոնիայի համար։




Լրահոս