Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր Բարեղամ Հարությունյանը (51 կգ) դուրս է եկել Լիտվայում ընթացող Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ և ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

1/4 եզրափակչում հայ բռնցքամարտիկը մրցել է իռլանդացի Դոս Սանթոս Կլեպսոնի հետ ու հաղթել նկատելի առավելությամբ։ Կիսաեզրափակչում Բարեղամի մրցակիցն Անգլիայի ներկայացուցիչ Մուհամեդ Համզան է, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։

Այսօր ռինգ դուրս կգա նաև 67 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի թիմի կազմում մրցավայր է մեկնել 5 բռնցքամարտիկ։




Լրահոս