
Ամենայն հայոց բանաստեղծը հայտնի է ո՛չ միայն իր բանաստեղծություններով, արձակով, այդ թվում՝ հեքիաթներով, այլ նաև իր մեծ մարդասիրությամբ և նվիրվածությամբ հայրենիքին։
Հովհաննես Թումանյանն իր հասարակական գործունեությամբ հայտնի է դարձել 20-րդ դարի սկզբին։ Հենց այս ժամանակ էլ հաշտարարի դեր է կատարել հայ-թաթարական կռիվների ընթացքում և երկու անգամ ձերբակալվել։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, երբ թուրքերն առիթից օգտվելով կազմակերպեցին Հայոց Ցեղասպանությունը, Թումանյանը երկու անգամ անցել է Արևմտյան Հայաստան և հասել մինչև Վան։ Արդեն Էջմիածնում հսկայածավալ աշխատանք է տարել՝ օգնելով հայ գաղթականներին, հատկապես՝ որբ մանուկներին։ Հենց այս ընթացքում են ծնվել Թումանյանի հայրենիքին նվիրված բանաստեղծությունների մեծ մասը, որոնցից որոշները ապագայում երգերի են վերածվել։
«Հայրենիքիս հետ»․ 1915
«Հոգեհանգիստ»․ 1915
Հուրի Բաղդասարյան