«Իմնեմնիմի»-ի ձերբակալված հեղինակների փոխարեն այժմ այլ հաղորդավարներ են վարում հաղորդումը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ ինտերնետային «Youtube.com» կայքում ուղիղ հեռարձակվող «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել:
83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։