Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին: Այս մասին նիստից հետո հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ:
Փաստաբանը ասաց, որ Սամսոնյանի արարքը հանցագործություն չէր եւ չէ.
«Կանխատեսելի էր, Նարեկ Սամսոնյանի նկատմամբ սահմանվեց 2 ամիս ժամկետով կալանք, նրան տեղափոխելու են «Արմավիր» ՔԿՀ։ Սա քաղաքական, կոշտ քննադատական խոսք ասելու համար քաղաքական հետապնդում է, որի նպատակն է լռեցնել հեղինակություն վայելող «Իմենիմնի» փոդքասթը, երբ որ կոշտ քննադատում են հայրենիքը հանձնելը»:
Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։