Հրշեջները մոտ 100 մարդու են տարհանել այրվող Crocus City Hall-ի նկուղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրշեջները մոտ 100 մարդու են տարհանել Կրասնոգորսկում այրվող Crocus City Hall-ի նկուղից, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

«Հրշեջ-փրկարարները շենքի նկուղից դուրս են բերել մոտ 100 հոգու, աշխատանքներ են տարվում շենքի տանիքից մարդկանց դուրս բերելու ուղղությամբ», – հայտնում են ԱԻՆ-ից։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, Crocus City Hall-ի այցելուներից մի քանիսը բարձրացել են շենքի տանիք և օգնության են սպասում։ Տեղում են շտապօգնության ծառայությունների ներկայացուցիչները։ Շարունակում են ժամանել հրշեջներն ու շտապօգնության մեքենաները։




Լրահոս