Լարիսա Ալավերդյանն իրեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադր չի համարում: Ալավերդյանի խոսքերով, ՀՀ առաջին օմբուդսմեն ինքը նշանակվել է օրենքով սահմանված կարգով, և ոչ թե Ռոբերտ Քոչարյանի խորհրդով, այլ ` լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի:
Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, Ալավերդյանի կարծիքով, սխալ կլինի, քանի որ Քոչարյանը շատ կոպիտ սխալներ է թույլ տվել ` ստեղծելով օլիգարխապոլիական համակարգ: Սակայն, Ալավերդյանը համոզված է նաև, որ Քոչարյանն այժմ, այնուամենայնիվ, միջամտում է քաղաքական զարգացումներին:
Հարցազրույցն ամբողջությամբ` Armlur.am-ի տեսանյութում: