
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի հետ հանդիպմանը:
«Գործընկերոջս` Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրախորհրդարանում հանդիպում ունեցանք ԵՄ֊Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ տիկին Մարինա Կալյուրանդի հետ։ Տիկին Կալյուրանդը Սոցիալիստների և Դեմոկրատների ֆրակցիայի կողմից բանակցողն էր Եվրախորհրդարանի` Հայաստանին վերաբերող վերջին բանաձևի քննարկումներում և այդ առումով ահռելի ներդրում է ունեցել դրա ընդունման գործում։ ԵՄ գործընկերոջս շնորհակալություն հայտնեցի անցնող հինգ տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթեցի ԵՄ խորհրդարանի առաջիկա ընտրություններում։ Բովանդակային ու մանրամասն քննարկում ունեցանք տարածաշրջանային անվտանգությանն ու ՀՀ֊ԵՄ երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցերի շուրջ»,- գրել է նա։