«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ուշագրավ հայտարարություն է արել.
«Մարտի 8-ին ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում զանգվածային հավաքատեղիներում կարող են լինել ահաբեկչություններ:
Այսօր տեղեկացանք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համալիրում, որտեղ ամեն տարի տեղի է ունենում զբոսաշրջային մեծ էքսպո ցուցահանդես, տեղի է ունեցել ահաբեկչություն: Ռուսական ՖՍԲ-ի տվյալներով սպանվել է 40 մարդ և կան վիրավորներ:
Էքսպոյին Հայաստանը ներկայացուցչություն չի ունեցել, բայց հայաստանյան ներկայացուցիչներ մասնակցել են, այդ թվում իմ գործընկերները:
Երջանիկ պատահականությամբ նրանք այդ օրը չեն եղել այդտեղ:
Ցավակցում եմ: Անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից անմեղ քաղաքացիները պետք է պաշտպանված լինեն: Եվ կապ չունի, թե որտեղ է եղել»:
Լուսանկարում Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին է: