ՏԵՍԱՆՅՈԻԹ. Ցավով, վախով ու ափսոսանքով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Ցավով, վախով ու ափսոսանքով հետևում եմ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը: Քանի անմեղ մարդիկ գնդակահարվեցին, քանիսը վիրավորվեցին համերգասրահում և տարբեր սրահներում…

Դատապարտումն ամենամեղմ ձևակերպումն է, որ կարելի է օգտագործել նման իրավիճակում:

Ցավակցությունս եմ հայտնում ռուս եղբայրներին և քույրերին…

Հ.Գ. Այս պահի տվյալներով 40 զոհ, 100-ից ավելի վիրավորներ կան, որոնց թվում, ցավոք, կան երեխաներ»։

 




Լրահոս