ՖՈՏՈ․ Ազատություն, էլեգանտություն և մեղմ զսպվածություն․ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի լավագույն «լուք»-երը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեգան Մարքլ․ կին ով փոխեց բրիտանական թագավորական ընտանիքի «դեմքը»։ Նա նոր շունչ ազատություն բերեց իր հետ, սովորեցրեց լինել ինքնուրույն և ունենալ սեփական դեմք՝ պահպանելով ընտանիքում գործով կանոններն ու հարգելով ավանդույթները։

Ամերիկացի այս դերասանուհին, ով մինչև թագավորական ընտանիքին մաս կազմելը հասցրել էր սիրվել, կինոաշխարհից զատ և առաջ հերթին միջազգային հարաբերությունների մասնագետ է, ով ուսանողական տարիներին դիվանագիտական առաքելության փորձառություն է ձեռք բերել Բուեյնոս Այրեսի ԱՄՆ դեսպանատանը, որպես կամավոր եղել է մի շարք երկրներում, մասնակցել ՄԱԿ-ի տարբեր ծրագրերի, ունեցել հագուստների սեփական հավաքածուն։ Այսօր էլ դքսուհին ՄԱԿ-ի կանանց հարցերով խոսնակ է, ով պաշտպանում է կանանց իրավունքները։ Ամուսնու՝ արքայազն Հարրի հետ ղեկավարում է իրենց հիմնած «Archewell» հիմնադրամը։

Իր գործունեությամբ և ոճով Մեգան Մարքլը նոր շուրնչ բերեց թագավորական ընտանիք։ Դքսուհու գործունեությանը կանդրադառնանք հաջորդիվ, իսկ այսօր ներկայացնելու ենք նրա ոճը և լավագույն կերպարները։ Պետք է նշել, որ թագավորական ընտանիքի մի շարք հայտնի կանայք Սասեքսի դուքսի և դքսուհու կողմից՝ իրենց արքայական պարտավորությունները դադարեցնելու մասին որոշումը իրագործելուց և Բրիանիայից հեռանալուց հետո, իրենց ոճում փոփոխություններ են մտցրել, ինչը ակնհայտ է դարձել հատկապես թագուհու մահից հետո։

Նրանք սկսել են արձակել վարսերը կամ պարզ ոճով հավաքել, կրել ավելի ժամանակակից հագուստ՝ լայն տաբատներ, կոստյումներ, առանց բարձիկների ժամանակակից հագուստներ և վերարկուներ։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս