Մեծամասշտաբ ահաբեկչությունից, որ այսօր տեղի ունեցավ ՌԴ Մայրաքաղաք Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլլ»-ում, անցել է ավելի քանի 3 ժամ, սակայն ռուս ուժայիններին չի հաջողվել ո՛չ մարել բռնկված հրդեհը, ո՛չ էլ հայտնաբերել ահաբեկիչներից որևէ մեկին:
Հետևելով ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին՝ օդում 3 ուղղաթիռներից ջուր են լցնում կրակի վրա, հրշեջ մեքենաները հրդեհաշիջում են շենքի բոլոր կողմերից, սակայն դեռ արդյունքը չի երևում:
Նաև չի հաջողվել որևէ ահաբեկչի հայտնաբերել՝ պարզելու, թե ով կամ ինչ ուժեր, կառույցներ են կազմակերպել ահասարսուռ այս ահաբեկչությունը: