Վազգեն Սաղաթելյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.

«Վազգեն Սաղաթելյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը 11:30-ին»:

Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանն այսօր բերման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից՝ բռնության գործադրմամբ։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ) կասկածանքով։ Ըստ փաստաբանի, խոսքը գնում է «Իմնեմնիմի» փոդքասթում հնչեցրած մտքերի մասին։ Նկատենք, որ այս հաղորդումը Նարեկը վարում է Վազգեն Սաղաթելյանի հետ, իսկ հոդվածն էլ վերաբերում է «խմբակային համացանցային խուլիգանությունը»։




Լրահոս