ՖՈՏՈ. Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է 145 տուժածների ցուցակ. 8-ը՝ անչափահաս են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է 145 տուժածների ցուցակ, նրանցից 9-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Տուժածների թվում կա 8 անչափահաս։

Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների ու վիրավորների առաջին ցուցակը։ Դրանում 37 մարդ կա, հաղորդում է РБК-ն։

Մոսկվայի մարզում ահաբեկչությունից տուժածներին ուղարկել են Կրասնոգորսկի, Դոլգոպրուդնիի և Խիմկիի հիվանդանոցներ։ Հոսպիտալացված յոթ հոգու վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը՝ միջին ծանրության։ Վիրավորվել է նաև երկու երեխա։ 11-ամյա մի աղջիկ ուսի հրազենային վնասվածք է ստացել, մյուսը՝ վերջույթների հրազենային վնասվածք։

Չորս մարդ մահացած է.

Հոսպիտալացման հիմնական պատճառներն են հրազենային վնասվածքները, այրվածքները, ծխից թունավորումները, կոտրվածքները։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ահաբեկչության զոհ է դարձել 40 մարդ, վիրավորվել՝ 100-ը։ Տուժածները տեղափոխվել են ինչպես մերձմոսկովյան բուժհաստատություններ, այնպես էլ Մոսկվայի հիվանդանոցներ։ Վիրավորների տարհանմանը մասնակցել են նաեւ բժշկական ուղղաթիռներ։




Լրահոս