ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, խոսելով ՌԴ-ի վրա կիրառվելիք պատժամիջոցների մասին, ասաց, որ այն դրական ազդեցություն չի կարող ունենալ մեր տնտեսության վրա, թե ի՞նչ ծավալով կլինի այդ ազդեցությունը, կախված է հետագա զարգացումներից: «Ճիշտ է, մենք հիմա մեր դարդը թողած, ուրիշի դարդն ենք լացում, բայց ուզենք, թե չուզենք պետք է անդրադառնանք, քանի որ այդ պատժամիջոցներն ազդելու են մեզ վրա»,- ասաց Այվազյանը:
ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հետաքրքրում է նաև Ուկրաինայի հետագա ճակատագիրը, որովհետև դարավոր բարեկամություն ենք ունեցել Ուկրաինայի հետ, այնտեղ ունենք հայկական գաղթօջախներ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով էլ համատարած պատժամիջոցների կիրառումը դեռ կասկածելի է, քանի որ կա Չինաստանի գործոնը, բացի այդ ` Եվրամիությունը ՌԴ-ի խոշոր գործընկերն է նավթի ու գազի բալանսը պահելու առումով:
Մանրամասները ՝ տեսանյութում: