Ավելի քան 100 վիրավոր՝ 60-ը ծանր վիճակում․ զոհերի թիվը հասել է 60-ի՝ 3-ը երեխա․ մանրամասներ Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից տուժածների մի մասը ծանր վիճակում են գտնվում, կան նաև ավելի թեթև վիրավորում ստացածներ, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ շտապօգնության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սերգեյ Պետրիկովը:

«Ընդունված հիվանդները տարբեր վիճակում են. կան հիվանդներ, որոնք ծանր վիճակում են, կան ավելի թեթեւ վիճակում գտնվողներ, ինչ-որ առումով 50-ից 50 է», – ասել է Պետրիկովը։

Նա նշել է, որ կան շատ ծանր այրվածքներով ընդունված հիվանդներ, որոնք տեղափոխվել են վիրահատարան։

Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։ ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն էր տեղի ունեցել։ Զոհերի թիվը հասել է 60-ի, որոնցից 3-ը երեխաներ, հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարությունը։




Լրահոս