
Արդարադատության միջազգային դատարանը ապրիլին լսումներ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի առարկությունների վերաբերյալ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Երկու երկրները միմյանց մեղադրում են ՄԱԿ-ի հակախտրականության պայմանագիրը խախտելու համար։ Կողմերից յուրաքանչյուրը մյուսին մեղադրում է էթնիկ զտումների համար։ Ապրիլյան լսումները կանդրադառնան ԱՄԴ-ի իրավասությանն առնչվող իրավական առարկություններին և չեն շոշափի խտրականության պահանջների էությունը», – նշված է հրապարակման մեջ:
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել 2021 թվականին, որին հաջորդել է Ադրբեջանի հակընդեմ հայցը, որով Հայաստանին մեղադրում է նույն պայմանագիրը խախտելու համար։ Այժմ երկու պետություններն էլ իրավական առարկություններ են ներկայացրել միմյանց, որը քննվելու է ապրիլի 15-ից 19-ը: