
ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ Բրյանսկում ձերբակալվածները տեղափոխվում են Մոսկվա։
Ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան ահաբեկչական ակտ էր կատարվել Մոսկվայում, որի հետևանքով այս պահի դրությամբ զոհերի թիվը 93-ն է։
ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, այդ թվում 4 անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են ահաբեկչությանը: