
ՀՀԿ ԵԿ անդամները ծաղիկներ են խոնարհել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց՝ իրենց ցավակցությունը հայտնելով ահաբեկչության հետևանքով զոհվածների հիշատակին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀԿ ԵԿ Խորհրդի անդամ Նարեկ Թադևոսյանը։
«Այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք ենք մատուցել մարտի 22-ին Մոսկվա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվածների հիշատակին:
Մեր զորակցությունն ենք հայտնում նաև ահաբեկչության զոհերի հարազատներին և մեր երկրի դաշնակից Ռուսաստանի Դաշնության բոլոր քաղաքացիներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին», – գրված է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Մոսկվայում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 115-ի։