
Նիկոլ Փաշինյան ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այսօր՝ մարտի 23-ին, կգնան Գյումրի: Այնտեղ տեղի կունենա կուսակցության նախաձեռնող խմբի նիստ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, ի թիվս այլ հարցեր, քննարկվելու է նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:
Շիրակի նոր մարզպետի հավանական թեկնածուն Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը:
Վերջինս 2023թ-ին նշանակվել էր Գյումրիի փոխքաղաքապետ:
Քրիստինե Մուշեղյան