Սահմանամերձ Ոսկևանն ու գյուղի գործող եկեղեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները և այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը, հայկական տուրիզմը կկորցնի նաև մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր:

Հայ- ադրբեջանական սահմանից ընդամենը 1.5 կմ հեռավորությունում գտնվող Ոսկևան գյուղում գործում է Սուրբ Գայանե եկեղեցին, որը կառուցվել է 1803 թվականին: Եկեղեցու նախնական տեսքը փայտյա է եղել: Այնուհետև, 100 տարի անց, 1903 թվականին եկեղեցին քարե շինության տեսք ստացավ: Կրկին 100 տարի անց՝ 2003 թվականին, եկեղեցին վերակառուցվեց:

Ոսկևան գյուղից 4 կմ արևմուտքում է գտնվում Շեկ աղբյուրը, 3 կմ հյուսիս՝ Ոսկևանմ 3 կմ արևելք՝ Խլեզձոր և 5 կմ հյուսիս՝ Սռի գյուղատեղիները:

Գյուղի հին գերեզմանոցի հարավային մասում կանգուն է բռնչենի ծառը, որի տարիքը հայտնի չէ: Միայն ենթադրվում է որ ծառը գյուղի հասակակիցն է։ Ծառի առջևի մասում, Զորավար Անդրանիկի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ, 1990 թ. կառուցվել է նրա կիսանդրին։

Կիսանդրին քանդակել է հարևան Ոսկեպար գյուղի բնակիչ Հրաչիկ Եգորի Ալավերդյանը։

Նանիկ Աղասյան




Լրահոս