
Ղրղզստանում 5 ադրբեջանցի է ձերբակալվել․ հանցավոր խումբը մահափորձ էր ծրագրում երկրի ղեկավարության դեմ, հայտնում է «Sputnik Արմենիան»՝ հղում տալով «Sputnik Ղրղզստանին»-ին։
Ադրբեջանի հինգ քաղաքացիները հայտնվել էին ազգային անվտանգության մարմինների ուշադրության կենտրոնում։ Ըստ ուժայինների՝ նրանք անդրազգային կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ են, և նրանցից մեկը հանցավոր աշխարհում «թափառաշրջիկի» կարգավիճակ ունի։ Այս մասին հայտնի է դարձել երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեի հայտարարությունից։