Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պատմել է, թե ինչպես է երեխաներին հայտնել քաղցկեղի դեմ իր բուժման մասին։ Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում, որը հրապարակել է The Guardian-ը։
Քեյթ Միդլթոնը նշել է, որ իրեն և իր ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին, ժամանակ է պետք երեխաներին պատշաճ կերպով բացատրելու համար, ուստի, հունվարին նա հեռացել է իր պարտականություններից:
«Նրանց ասացի, որ առողջ եմ և ամեն օր ավելի ուժեղանում եմ՝ կենտրոնանալով այն բաների վրա, որոնք ինձ կօգնեն բուժվել հոգով և մարմնով», – բացատրել է արքայադուստրը՝ պատմելով երեխաների հետ իր զրույցի մասին։