Մոսկվայի ահաբեկչությունից տուժածների թիվը 107-ն է․ 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, որոնցից մեկը՝ երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՌԴ բուժհաստատություններում է գտնվում 107 տուժած, որոնցից երեքը երեխաներ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Փոխվարչապետը տեղեկացրել է, որ մեկ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր։

«Մեծահասակներից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 42-ը` ծանր: Մենք ակտիվորեն համագործակցում ենք բոլոր բուժհաստատությունների հետ: Բոլոր տուժածները ստացել և շարունակում են ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կան բավականաչափ դեղամիջոցներ, արյուն և այլ նյութեր», – ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Մարտի 24-ը հայտարարվել է Համազգային սգո օր։




Լրահոս