
Լվովի մարզում ազգային նշանակության հուշարձանների ցանկում ընդգրկված փայտե եկեղեցում հրդեհ է բռնկվել, հայտնել է ուկրաինական «Obozrevatel» հրատարակությունը։
«Լվովի մարզում փայտե եկեղեցի է բռնկվել․ Ստրյիսկի շրջանի Սմոժե գյուղի հնագույն տաճարը ներառված է ազգային նշանակության ճարտարապետական հուշարձանների ցանկում»,- ասված է հայտարարության տեքստում։
Հաղորդվում է, որ փրկարարները մարել են կրակը, սակայն հրդեհը լրջորեն վնասել է տաճարը, պատճառները պարզվում են։
Տեղեկությունների համաձայն՝ Սմոժե գյուղի «Սուրբ Միքայել» փայտե եկեղեցին կառուցվել է 1835 թվականին, իսկ 1979 թվականին այն ներառվել է հանրապետական նշանակության ճարտարապետական հուշարձանների ցանկում։