Մոսկվայի ահաբեկչության հետևանքով զոհվածներից 50-ի ինքնությունն արդեն պարզ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալների համաձայն՝ երեկ երեկոյան Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածներից ավելի քան 50-ի ինքնությունը պարզվել է, հայտնել է շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբևը։

Նրա կանխատեսմամբ՝ ողբերգության վայրում փլատակների տակ որոնողական աշխատանքների հիմնական մասը պետք է ավարտվի կիրակի օրը՝ մարտի 24-ին։

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհերի թիվը հասել է 133-ի։ Մարտի 24-ը հայտարարվել է Համազգային սգո օր։ Սրահում, որի 500 քմ․ տարածքը դեռևս այրվում է, պիտի կայանար «Պիկնիկ» խմբի ելույթը։




Լրահոս