
ՌԴ-ի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը պայմանավորվել են ակտիվացնել շփումները, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի բովանդակության մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները ինչպես հակաահաբեկչական, այնպես էլ երկկողմ համագործակցության բոլոր այլ ուղղություններով», – ասվում է ՌԴ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության տեքտում։
Ասադը դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ վստահեցնելով ռուս գործընկերոջը, որ սիրիացի ժողովուրդը կիսում է ռուսների ցավը։
«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում վճռականորեն դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը՝ ընդգծելով, որ Սիրիայի քաղաքացիները կիսում են ռուս ժողովրդի ցավն ու վիշտը», նշված է հաղորդագրության տեքստում։
Կրեմլը հավելել է, որ Ասադը «կայունություն է մաղթել մահացածների հարազատներին ու ընկերներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»։