Բրիտանական ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը (UKMTO) հաղորդել է Եմենի ափերի մոտ նավի վրա անհայտ հարձակման նոր դեպքի մասին: Այդ մասին հայտնի է դարձել մարտի 23-ին։
«UKMTO-ն ծանուցում է ստացել Եմենի Ալ-Մուխա քաղաքից 23 ծովային մղոն դեպի արևելք տեղի ունեցած միջադեպի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ, սակայն ուղեկցող քարտեզը ցույց է տալիս մի կետ, որը գտնվում է ափամերձ քաղաքից արևմուտք:
Միջադեպը տեղի է ունեցել օրվա ընթացքում։ Հաղորդվում է, որ բրիտանական իշխանությունները հետաքննություն են անցկացնում։ Ծովային երթևեկության համակարգման կենտրոնը նավերին խորհուրդ է տվել զգույշ լինել և ցանկացած կասկածելի գործողություն հայտնել UKMTO-ին: