
Տաշիր- Ստեփանավան ճանապարհին մարտի 23-ին ավտոմեքենա է շրջվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ հավելելով, որ 17։59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել ավտովթարի մասին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․ պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1996 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։
Մինչև փրկարարների ժամանելը վարորդին և ուղևորին դուրս են բերել մեքենայից․ վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, վարորդի վիճակը լավ է եղել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։