
Ձերբակալվել է Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Հարությունյանը, հայտնում է «Հրապարակ»-ը։
Ըստ տեղեկությունների, երեկ դատարանը 2 ամսով կալանավորման որոշում է կայացրել։
Հարությունյանը Սամվել Բաբայանի «Ազատական» կուսակցության ցուցակով 2021 թվականին առաջադրվել էր որպես Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։
Ընտրություններից հետո, ՔՊ-ի հետ ստորագրելով կոալիցիոն հուշագիր, նշանակվել էր համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնին։