
ԱՄՆ դեսպանությունը դիմել է ՌԴ-ում գտնվող իր քաղաքացիներին՝ հորդորելով խուսափել ահաբեկչական գործողության վայրին հարող տարածքներ այցելելուց, ինչպես նաև ՌԴ մեկնելուց։
«Դեսպանատունը տեղյակ է Կրասնոգորսկում` «Crocus City Hall»-ում, տեղի ունեցած ահաբեկչական միջադեպի մասին:
ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջանից և հետևել տեղական իշխանությունների հրահանգներին: ԱՄՆ կառավարության` ՌԴ-ում ԱՄՆ քաղաքացիներին պլանային կամ հրատապ ծառայություններ մատուցելու հնարավորությունները լրջորեն սահմանափակված են, հատկապես` Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունից հեռու գտնվող շրջաններում։
Ներկայում ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ՌԴ», – ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: