Ի՞նչ է պահանջում Ոստիկանության Նոր-նորքի բաժանմունքի դիմաց կանգնած նռնակով զինված քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ոստիկանության բաժնի մոտ այս պահին զինված քաղաքացին բարձրաձայն հնչեցնում է Նիկոլ Փաշինյանի անունը, իսկ թե ինչ է պահանջում, լսելի չէ: Տեղեկացանք, որ նրա հետ բանակցում է ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, որպեսզի քաղաքացին իր մոտ եղած նռնակը չպայթեցնի: Սակայն նա հրաժարվում է նռնակը հանձնել:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։




Լրահոս