
ArmLur.am-ը տեղեկացավ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր-նորքի բաժանմունքի դիմաց կանգնած նռնակով զինված քաղաքացին ոստիկանների, ՀՀ ոստիկանապետի ներկայությամբ հեռախոսով զրուցում է ինչ որ մեկի հետ:
ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ ոստիկանության աշխատակիցների համար աթոռներ են բերվել ոստիկանության բաժնի դիմաց և ոստիկանները նստել են զինված քաղաքացու դիմաց և զրուցում են:
Բանակցությունները վարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:
Նռնակով զինված քաղաքացին պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանն ազատ արձակի «Մարտական եղբայրության» 49 ձերբակալվածներին: