
Ստրկության զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է մարտի 25-ին։ Նման բանաձև է ընդունել ՄԱԿ-ը 2007 թվականի դեկտեմբերին։ Այս օրվա խնդիրն է վառ պահել հիշողությունը մարդկանց տրանսատլանտյան առևտրի և ստրկության մասին, ինչպես նաև հաջորդ սերունդներին պատմել դրա պատճառների ու հետևանքների մասին։
Օրվա գլխավոր խորհուրդներից է նաև տեղեկացնել մարդկանց այն վտանգի մասին, որը պարունակում է ռասսայական խտրականությունը։
Մարտի 25-ին տարբեր երկրներում անցկացվող հիշատակի արարողությունները նվիրվում են այն միլիոնավոր մարդկանց, ովքեր իրենց ժամանակ ստրկության զոհ են դարձել։