Երեկ՝ 17:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր-նորքի բաժանմունք ներխուժեցին 3 զինված քաղաքացիներ: Նրանցից երկուսը իրենց պայթեցրած նռնակից վնասվածքներով այս պահին հիվանդանոցում են: Իսկ երրորդ անձին ԱԱԾ հատուկ ջոկատայինները վնասազերծեցին 2.5 ժամ անց:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նռնակով զինված քաղաքացին ոչ ադեկվատ վիճակում էր: Ոստիկանները շարունակ հեռացնում էին լրագրողներին նկարահանման տարածքից՝ մատնանշելով, թե անվտանգության նկատառումներով են դա անում: Սակայն Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, Նոր նորքի և Մալաթիա Սեբաստիայի վարչական շրջանների ղեկավարները (Տիգրան Տեր-Մարգարյանը և Ռոմիկ Մխիթարյանը) ժպտալով հայտնվեցին դեպքի վայրում:
Ավելին, Armlur.am-ը նկատեց, որ պաշտոնյաները բարձրացրին ոստիկանության կողմից ամրացված արգելաժապավենները, առանց մտավախությունների մոտեցան դեպի ահաբեկիչը և մտան ոստիկանութան շենք:
Կադրերը տեսնելով, տպավորություն էր, թե ՔՊ-ական և «Հանրապետություն» կուսակցության անդամ պաշտոնյաները ահաբեկչից չեն վախենում, այլ գնում են ոչ ադեկվատ սարսափեցնողին ընդառաջ:
Համաձայնեք, անլուրջ է: