Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները գնացել էին Գյումրի ու այնտեղ կուսակցության նախաձեռնող խմբի նիստ անցկացրել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ի թիվս այլ հարցերի, քննարկելու են նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկության հարցը:
Մեզ հետ զրույցում՝ շաբաթ օրը, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը հայտնել էր, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Երևանում հարձակվել են իրենց խմբակցության անդամների՝ Հայկ Գրիգորյանի և Ռոբերտ Ծովյանի վրա։
Նա տեղեկացրել է, որ միջադեպից հետո Հայկ Գրիգորյանը և Ռոբերտ Ծովյանը բերման են ենթարկվել և մի քանի ժամից ազատ արձակվել։
ArmLur.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Թումանյան փողոցի վրա. իրենք նկատել են, որ Երևանի հենց կենտրոնում ծառահատում է իրականացվում, մոտեցել են, որպեսզի կասեցնեն, բայց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հարձակման են ենթարկվել.
«Մենք մոտեցանք ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին, որ թղթեր ուզենք՝ թե ինչո՞ւ են ծառահատում իրականացնում, այսինքն, այն ծառը, որը ենթակա է հատման, պետք է հատուկ թուղթ ունենա, Բեգոյանը միագամից շատ ագրեսիվ, փողոցային պահվածք ցուցաբերեց, չտվեց այդ փաստաթղթերը, ասաց՝ գնացեք, չեք թողում աշխատենք, հետո նրա ենթակաները սկսեցին փողոցային ոճ դրսևորել, ինձ հետևից հարվածեցին, Ռոբերտ Ծովյանին ավելի շատ են հարվածել, 4 հոգի էին հարձակվողները»,- պատմեց ավագանու ընդդիմադիր անդամը:
Հայկ Գրիգոյանն նշում է՝ զավեշտն այն է, որ միջադեպից հետո Արմեն Բեգոյանն է գնացել ու դիմել Ոստիկանություն, թե ավագանու ընդդիմադիր անդամները խուլիգանություն են արել.
«Քննիչը մեզ հարցաքննեց, պարզեց, որ մենք կապ չունենք ու ազատ արձակվեցինք, բայց գործը մնում է, մենք հետամուտ ենք լինելու, որ իրենք խուլիգանության համար պատժվեն»:
Հայկ Գրիգորյանը նաև ասաց, որ հաջորդ շաբաթ պատրաստվում է պաշտոնապես դիմել Տիգրան Ավինյանին՝ Բեգոյանին պաշտոնանկ անելու համար:
Քրիստինա Մուշեղյան